Tuesday, March 6, 2012

სასწავლო პროექტი



Նախագծի անվանումը-ՈՒսմունք  բջջի մասին
Նախագծի հիմնական թեման- Ինչպես են ուսումնասիրում բջիջը


Նախագծի կարևորությունը- Մեկնաբանել բջջային տեսությունը և դրա հիման վրա համոզմունք մշակել  օրգանական աշխարհի, բնեւթյան, կենդանի և անկենդան օբյեկտների քիմիական կազմավորվածության ընդհանրության և առանձնահատկությունների մասին:
Նախագծի նպատակը- Գիտելիքներ հաղորդել բուսական բջջի մասին: Ծանոթացնել Ռոբերտ  Հուկի հետազոտության մասին: Ինչպես նաև ժամանակակից  լուսային մանրադիդակից օգտվելու , ժամանակավոր պատրաստուկ պատրաստելու և պրեպարատն ուսումնասիրելը մարադիտակի ներքո:
Մասնակիցների հասակը-  10-11 տարեկան
Նախագծի տևեղությունը-  2 դասաժամ ( 90 րոպե)
Նախագծի արդյունքը-  Նախագծի արդյունավետությունը կայանում է նրանում , որ աշակերտները կարողանում են ինքնուրույն պատրաստել ժամանակավոր պրեպարատը, ինչպես նաև օգտվում են մանրադիտակից , որի հիման վրա կարողանում են ինքնուրույն եզրակացություններ անել:
Նախագծի ռեսուրսները-  Լուսային մանրադիտակ, սոխ, ջուր, կաթոցիկ, յոդ, ապակի, ծածկապակի,կտրիչ:
Նախագծի ընթացքը-  Սկզբից  ցուցադրել փորձը, այնուհետև աշակերտներին բաժանել 2 խմբի : Խմբերն առանձին ուսումնասիրում են բուսական բջիջները, որից հետո ստուգել,  թե որ խումբը կկարողանա ավելի շատ բջջի օրգանոիդները թվարկել և  դրա հիման վրա գնահատել:
Առարկաների առարկայական կապը-  Կենսաբանություն, գենետիկա, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա, էկոլոգիա, աշխարհագրություն, բնագիտություն:
Նախագծի հեղինակ-  Լիդա Կոբելյան
Հեղինակի էլեկտրոնային հասցեն-  Lidakobelyan@gmail.com